«Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ». Շարմազանով
![]() 346 Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 22:48 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իմ պատասխանը՝ Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։ Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։ Ո՞վ է Լաչինը հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։ Ո՞վ է հայտարարել, որ Սև լճի 30 տոկոսի հանար հո պատերազմ չի՞ սկսի։ Նիկոլը։ Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։Նիկոլը։ Ո՞վ էր խոստանում խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։ Ո՞վ էր ասում՝ ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։ Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։ Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։ Ո՞վ է Արևմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։ Ո՞վ է լուռ հետևել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։ Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաև Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։ Ստորագրել ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։ Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը, բայց ստացավ և պատերազմ և արժանապատվության կորուստ։ Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է և պատերազմի վտանգ, եւ արժանապատվության խայտառակ կորուստ»,- գրել է Շարմազանովը։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
