Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամեն օր Հայաստանը կարող է հայտնվել պատերազմի մեջ»․ Հովհաննես Ավետիսյան

«Ամեն օր Հայաստանը կարող է հայտնվել պատերազմի մեջ»․ Հովհաննես Ավետիսյան
232
Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 17:18

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շվեդիայի դպրոցներում համատարած սկսել են քաղաքացիական պաշտպանության գիտելիքի մատուցում՝ ինչ անել պատերազմի դեպքում:
Առաջիկայում Շվեդիայի պատերազմի մեջ հայտնվելու հավանականությունը բազմապատիկ անգամ ավելի փոքր է, քան Հայաստանինը: Բայց քանի որ Շվեդիայի իշխանությունները դավաճան չեն, նրանք հանրությանը պատրաստում են վատագույնին:
Ամեն օր Հայաստանը կարող է հայտնվել լայնածավալ և երկարատև պատերազմի մեջ, որի մասին վերջերս նաև ակնարկեց երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը: Ամեն օր մեր հանրությունը վատնում է չպատրաստվելով անխուսափելի պատերազմին և սրա համար էլ հայտնվելու է աղետի մեջ. Սա լինելու է, քանի որ ունի դավաճան ղեկավարներ և հաշտ է այս իրողության հետ:
Իսկ հանրության շատ շերտեր նույնիսկ սիրով համագործակցում են այս դավաճան խմբակի ներկայացուցիչների հետ՝ Քերոբյանի հրաժարականի և այլ գրառումներին արձագանքներն վկա:
Ոնց կարելի է այսչափ ինֆանտիլ լինել: Եվ շատ փոքրաթիվների դեպքում՝ ոնց կարելի է այսչափ համբերատար լինել (նաև ես) և աջ ու ձախ բոլոր այդ ինֆանտիլներին հանդուրժել ու չվիրավորել այս իշխանությունների հետ իրենց ստոր համագործակցության և աջակցության համար»: