«Է՞լ ինչ պետք է լինի, որ նա գնա անձամբ տեսնի, թե ինչ խղճուկ վիճակ է մեր սահմանային զորանոցներում». Նարինե Դիլբարյան
![]() 294 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 02:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրապահ սահմանապահների դավադիր սպանությունից հետո, երբ բացահայտվեց, որ նրանք ազերթյուրք դիպուկահարների զոհն են դարձել, մեր չկահավորվող և պաշտպանության ու ռազմական անվտանգության տարրական միջոցներից զուրկ հայ-ադրբեջանական արյունածոր սահմանագծի մասին եմ ահով մտածում։ Եվ հարց է ծագում, այդ ինչո՞ւ իրեն ժողովրդական վարչապետ համարող Փաշինյանն այդքան հաճույքով ցուցադրական գնում է մարզեր ինչ-որ նորակառույց դպրոցներ մտնում, կախիչ, ցնցուղներ պոկում-հանում, դրանց գները ճշտել կամենում, մարզպետների պաշտոնից հանում կամ նախարարություններ աննախարար ու անգամ անփոխանախարար թողնում, վկան բազմաչարաչար էկոնոմիկայի նախարարությունը, բայց ՀՀ սահմաններ ու անմիջական խրամատներ, իր քաղաքականության հետևանքով սահմանամերձ դարձած զորամասեր այդպես էլ չի գնում իր ՊՆ բազմանշանակ կադրերի ուղեկցությամբ։ Էլ ինչ պետք է լինի, որ նա գնա անձամբ տեսնի, թե ինչ խղճուկ վիճակ է մեր սահմանային զորանոցներում, դիրքերում։ Ազատ գյուղում 15 զինվոր այրվեցին կեցության տարրական պայմաններից զուրկ, բայց զորանոց կոչվող շինությունում, վարչապետը միայն մեղադրական առաջ քաշեց և վերջ՝ գործն այդ հունով գնում է, ճշմարտության բազմակողմ հետաքննումն այլևս ոչ ոքի, բացի դժբախտ ծնողներից չի մտահոգում, Ներքին Հանդում 4 հայ կամավորական գնդակահարվեց ՀՀ ինքնիշխան տարածքից, որ բռնազավթել է թշնամին և անտեղ ամրացել, վարչապետը դարձյալ չգնաց գործողության վայր, միայն կառավարության նիստում է խոսում ռազմական հարձակումների վտանգի մասին։ Ժամանակն է զորամասերում ելակ և աղցաններ ուտող Փաշինյանին տանել Սյունիք, Գեղարքունիք, Արարատ․․․ թող անձամբ տեսնի իր իշխանության կառուցած սահմանային դիրքերը, զորանոցները, կախիչ ու ցնցուղ էլ թերևս չի գտնի, որ պոկի, ուր մնաց պաշտպանական միջոցներ, թաքստոցներ, արագ կապի արդիական սարքեր։ Վախենո՞ւմ է տեսնել իր կառավարման հետևանքները, թե՞ կարծում է իրականության հետ առերեսվելու ժամանակը չի եկել․․․Եկել է՝ իր բոլոր իրավական հետևանքներով»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
