«Օրեր առաջ լուրջ ջարդեր են եղել «Վանաձոր» ՔԿՀ-ում»․ Վարդան Ղուկասյան
![]() 382 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 13:06 Վարդան Ղուկասյանը հատուկ թողարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները որոշել են լայնածավալ պայքար սկսել կրիմինալի դեմ․ «Ես դրան դեմ չեմ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ իրենք սկսել են ոչ թե թմրանյութերի, գողության դեմ պայքարելով, այլ՝ գողական բարքերի, բայց ընտրել են պայքարի սխալ ձև։ Մի քանի օր առաջ բավականին լուրջ ջարդեր են եղել «Վանաձոր» ՔԿՀ-ում։ Երեկ ևս զորքով եկել էին, որ նորից մտնեն ՔԿՀ, իմ անդրադառնալուց հետո զորքին լցրել են ավտոբուսներն ու գնացել։ Շատերը կասեն՝ այո, թող գրոհեն, պատժեն, բայց ո՞նց։ Չեմ ուզում տալ ո՛չ անձի անունը, ո՛չ բերդի, բայց, օրինակ, X անձնավորությանը որոշել էին փչացնել։ Դեպքը կանխվել է միայն իմ միջամտությունից հետո, որ եթե նման բան լինի, ես կհրապարակեմ անողին, հրաման տվողին․․․ Խելքներդ հավաքեք գլուխներդ, զերծ մնացեք բռնություններից ու խոշտանգումներից»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով, որ հետևելու է ՔԿՀ-ներում տեղի ունեցող իրադարձություններին։ «Եթե հանկարծ պետական ապարատը որոշի ձեր նկատմամբ բռնություն գործադրելով ինչ-որ նպատակներ իրականացնել, կապնվեք ինձ հետ»,- դիմելով կալանավորներին՝ ասել է նա։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
