Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան

«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան
385
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 15:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Արագածոտնի մարզում է եզդիաբնակ Ռիա-Թազա գյուղը, որի անունը թարգմանաբար նշանակում է Նոր ճանապարհ։
Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի, որից գրեթե 600-ը այս գյուղում է։ Պատմական գյուղ է Ռիա-Թազան։ Այստեղ պահպանվել են դեռևս 10-13-րդ դարերի հայկական եկեղեցի և հին գերեզմաններ, իսկ եզդիները իրենց հերթին կառուցել են եզդիական ազգային, կրոնական կառույցներ։
Եզդիները այստեղ հաստատվել են 1830-ականներին' տեղափոխվելով Արեւմտյան Հայաստանի Վանի և Կարսի շրջաններից։
Լավ ժողովուրդ են եզդիները։ Հայերի այն քիչ իսկական բարեկամներից են, որոնք անդավաճան եղել են ու կան մեր կողքին լավ ու վատ ժամանակներում»։

«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան
«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան
«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան
«Հայաստանում այսօր բնակվում է մոտ 40 հազար եզդի»․ Հոխիկյան
Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան