Ռոման Բաղդասարյանը հայտնել է, որ Եգիպտոսում, ապա Երևանում փորձել են իր հանդեպ մահափորձ իրականացնել
![]() 342 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 18:18 Փետրվարի 16-ին, ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում քաղաքացին եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը: Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Թավրիզյան փողոցում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Ռոման Բաղդասարյանն է։ Նա հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնվել է իր ծանոթ Գևորգ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։ Ոստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Ռ․ Բաղդասարյանին հարվածող անձը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, նրա հետ եղել է ևս 2 հոգի։ Այնուհետև, շարունակելով ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումները, ոստիկանները պարզել են, որ Opel-ը շահագործում է Արագածոտնի մարզի բնակիչ 35-այա Համլետ Ս-ն, ով փետրվարի 14-ին, նախնական համաձայնության գալով դեռևս չպարզված 2 անհայտ անձանց հետ, փետրվարի 16-ին, ժամը 08։10-ին Opel-ով եկել է Թավրիզյան փողոց, որտեղ դարանակալել է Ռ․ Բաղդասարյանին, ապա շարունակել հետապնդել նրան ու երբ Ռ․ Բաղդասարյանը Գևորգ Ա-ի Mercedes-ով հասել է Հովսեփ Էմինի փողոցի 83 հասցեի մոտ, Opel-ի մեջ գտնվող անհայտ անձանցից մեկը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել Mercedes-ին, բացել դուռը և հարվածել Ռ․ Բաղդասարյանին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ, ապա դիմել փախուստի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները Աշտարակ քաղաքում հայտնաբերել են Համլետ Ս-ին և ֆիզիկական ու հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 2 անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: Հիշեցնենք, որ Ռոման Բաղդասարյանը ներկա իշխանությունների աջակիցն է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
