Հայկական Կարմիր խաչը հայտարարություն է տարածել
![]() 393 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 20:24 Հայկական Կարմիր խաչը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության շուրջ ստեղծված վերջին զարգացումներին․ «Դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք ա հրատապ ելույթ տրամադրեն։ Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ նախագահին։ Համագումարն, այնուամենայնիվ, հետաձգվեց՝ Մխիթար Մնացականյանի առողջական վիճակի և սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության պատճառով։ Ս․թ․ հունվարի 24-ին Աննա Եղիազարյանը, որը 19 տարի զբաղեցնում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրենի/գլխավոր քարտուղարի պաշտոնը, և որի ղեկավարությամբ է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում դինամիկ զարգացել ՀԿԽԸ-ն, հայտնեց նախկին նախագահ Մխիթար Մնացականյանին և անձնակազմին, որ հաջորդ համագումարում ինքնաառաջադրվելու է՝ որպես ՀԿԽԸ նախագահի թեկնածու։ Կարևոր է իմանալ, որ ընտրելու իրավունք ունեցող պատվիրակներից կազմված համագումարն արդեն կազմված էր, և Մխիթար Մնացականյանը նրանց հերթով փորձում էր հրավիրել իր տուն՝ զրույցների, սակայն բոլորը միաձայն մերժեցին հրավերը, շեշտելով, որ սատարում են Աննա Եղիազարյանի թեկնածությունը։ Տեսնելով, որ ընտրողների շրջանում սատարում չունի, փետրվարի 2-ին նա գումարեց ՀԿԽԸ նախագահության նիստ, որին՝ հաջորդ համագումարի օրն ու վայրը որոշելու փոխարեն, կայացվեց ՀԿԽԸ Կանոնադրությանը հակասող ապօրինի և ոչ իրավաչափ որոշում՝ նախագահի պաշտոնակատար ընտրելով փաստացի նախագահության անդամ չհանդիսացող անձի Մխիթար Մնացականյանին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, և ըստ ՀԿԽԸ կանոնադրության նա այլևս նախագահ ընտրվելու իրավունք չունի։ ՀԿԽԸ Կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնակատար պետք է ժամանակավոր նշանակվեր նախագահության անդամներից մեկը, մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ համագումարը։ Այնուհետև, 08․02․2024թ․-ին Նախագահության անդամները՝ Մխիթար Մնացականյանի դրդմամբ, առանց զգուշացման և որևէ խնդրի բարձրաձայնման, որոշեցին աշխատանքից ազատել ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղարին և նրա փոխարեն նշանակել Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող Արթուր Արիստակեսյանին (ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանն է, որին ազատել են աշխատակից 2018 թվականին)։ Նույն նախագահության նիստում որոշում է կայացվել բացել գլխավոր քարտուղար/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոն, որին նշանակվել է Մխիթար Մնացականյանի թոռը՝ Դավիթ Ներսիսյանը։ Աշխատակիցների մեծամասնությունը, այդ թվում՝ 9 բաժինների ղեկավարներից 7-ը, հրաժարվեց աշխատել նշված անձանց ենթակայությամբ, որովհետև նշականակվելուն պես գործադիր տնօրենն սկսեց սպառնալ աշխատակիցներին քրեական գործերով։ Նույն օրվանից, աշխատակազմի մեծ մասը հասանելիություն չունի աշխատանքային և ֆինանսական փաստաթղթերին և գույքին։ ՀԿԽԸ թիմը, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերության հեղինակությունն ու կառույցի փրկությունը համարելով առաջնահերթություն, ուժերի գերլարումով կարողացավ կազմակերպել անդամների 1/3-ի պահանջով ձևավորված համագումարը՝ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ պայքարելով նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի ընտանիքի ստեղծած խոչընդոտների դեմ՝ դահլիճի ամրագրման խնդիրներից մինչև ընտրելու իրավունք ունեցող պատվիրակների կաշառում կամ ահաբեկում։ Պետք է նշել, որ Համագումարին՝ ՀԿԽԸ ցանկացած անդամ կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրվել՝ որպես նախագահի թեկնածու, և Մխիթար Մնացականյանի որդին կարող էր օգտվել այդ իրավունքից։ Համագումարը խափանելու անկասելի մոլուցքը շարունակվեց նույնիսկ համագումարի օրը, երբ փետրվարի 15-ի առավոտյան Աննա Եղիազարյանը ծանուցում ստացավ, որ դադարեցվել է իր անդամությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Սույն որոշումը, սակայն չեղյալ համարեց համագումարը՝ օգտվելով իր բացառիկ իրավունքից։ Ավելին, համագումարի ժամանակ քվերակվեց և պատվիրակների կողմից միաձայն որոշվեց վաղաժամկետ դադարեցնել նախագահության անդամների լիազորությունները։ Ներկա պահին ՀԿԽԸ-ը կենտրոնական գրասենյակի շենքը տնօրինվում է անօրինական նշանակված նախագահի պաշտոնակատարի՝ Մխիթար Մնացակայանի, լիազորությունները դադարեցված նախագահության անդամների, ապօրինի նշանակված գործադիր տնօրեն՝ Արթուր Արիստակեսյանի և նախկին նախագահի թոռան՝ Դավիթ Ներսիսյանի կողմից։ Ի դեպ պետք է նշել, որ Մխիթար Մնացականյանի հանդեպ հարուցված է քրեական գործ, որով Աննա Եղիազարյանը ճանաչվել է տուժող։ Ընթանում է նախաքննություն։ ՀԿԽԸ թիմը՝ նախագահ Աննա Եղիազարյանը և անձնակազմի մեծ մասը, ս․թ․ փետրվարի 9-ից մինչ օրս գրասենյակում իրականացված գործունեության, փաստաթղթերի և գույքի օգտագործման, ինչպես նաև կատարված ֆինանսական գործարքների համար պատասխանատվություն չի կրում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
