Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փետրվարի 18-ը պարտադիր պետականորեն նշելու համազգային հիշատակման օր է». Արշալույս Զուրաբյան

«Փետրվարի 18-ը պարտադիր պետականորեն նշելու համազգային հիշատակման օր է». Արշալույս Զուրաբյան
283
Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 21:00

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 18-ը պարտադիր պետականորեն նշելու համազգային հիշատակման օր է։
1921-ի այս օրը Հայաստանում տապալվեց հայոց պետականությունը թուրք եղբայրների հետ կործանած և հայ ազգի սերուցքը կացնահարած մարդկության մեծագույն չարիք հանդիսացող ռուսական բռնակալությունը։
Մեկ անգամ ևս արժանապատիվ հայերին շնորհավորում եմ Ազատության և Ազգային արժանապատվության օրվա առթիվ։
Մեր երկիրը նույն թշնամու կրնկի տակ է։ Աստված օգնի Հայաստանն ազատագրելու»։