Անդրանիկ Դովլաթյանի կողմից հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
![]() 174 Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 23:06 Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ 2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով): Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ: Ավելի վաղ նա հայտնել էր. «2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ: Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում: Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին»։ Աղբյուրը` Արա Զոհրաբյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
