«30 տարի Գերմանիայի հայ համայնքում եմ ապրում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման եկածների մեծ մասին չէի տեսել»․ Լուլուկյան․ «Հրապարակ»
![]() 255 Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 09:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Փետրվարի 16-ին եռօրյա այցով Գերմանիայում գտնված Նիկոլ Փաշինյանը խայտառակ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի կողմից, ինչը թերևս տեսանելի է նաև վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում և լուսանկարներում: «Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի» հետ հանդիպմանը մասնակցած 20 անձից մոտ կեսը Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածներն են՝ խոսնակ, դեսպան, անվտանգության աշխատակիցներ, մեկը Ստյոպա Սաֆարյանն էր, մի քանի հայաստանցի ուսանողներ, որոնք անձնական խնդիրներ են ունեցել՝ վիզայի, Հայաստան վերադարձի արգելքների, զինծառայության և այլնի հետ կապված, եւ հանդիպումը ընդամենը առիթ էր, որ փորձեին իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ միայն Մյունխենում 2 հազարից ավելի հայ է բնակվում՝ հարակից շրջաններն ու ողջ գերմանահայությանը չհաշված: Մինչ հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հրավիրատոմսեր է ուղարկել հայ համայնքի կառույցներին՝ պատշաճ հանդիպում կազմակերպելու համար, սակայն շատերը մերժել են հրավերը: «Եթե նկատեցիք՝ բողոքի ակցիա էլ տեղի չունեցավ, սա այն ընդհանուր պատկերն է, որ կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ մարդիկ հիասթափված են, ոչինչ չեն անում ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, տպավորություն է, որ բոլորը համակերպվել են այս իրավիճակի հետ, ես գնացել եմ հանդիպման եւ հրաժարականի մասին հարց հնչեցրել, բայց միամիտ չեմ, որ հույս ունենայի, թե այդ հարցից հետո հրաժարական է տալու։ Նպատակն այն էր, որ կարողանամ աղմուկ բարձրացնել, մարդիկ իրոք արթնանան, պայքարի ձգտեն, ակտիվանան, իմ կարծիքով՝ աղմուկը բարձրացավ, ինչ-որ բան տեղի ունեցավ: Գիտեք՝ սարսափելի է այս վիճակը, երբ մենք համակերպվում ենք հայրենիքի կորստի հետ»։ Սամվել Լուլուկյանը երրորդ անգամ է մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին։ «Առաջինը 2019-ին էր՝ Քյոլնում, երկրորդը՝ անցյալ տարի՝ Բեռլինում: Կարելի է ասել՝ ինձ ճանաչում է, իմ հարցից հետո անգամ մանիպուլյացիայի դիմեց, շնորհակալություն հայտնեց, դա ներկայացրեց ժողովրդավարության հաղթանակ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք։ Զոմբիացած մասսայից էլ կար ներկայացուցիչ, որ ելույթ ունեցավ, թե երկաթե նյարդեր ունեք, որ կարողանում եք բոլորի հարցերին պատասխանել, ձեր ինքնաթիռում 20 հոգի մարդ տանել։ Բայց, կրկնում եմ՝ ներկաներին անձնական հարցեր էին հետաքրքիր և բեմականացում, թե ժողովրդավար է Նիկոլ Փաշինյանը: Լուրջ հարց, հայրենիքի համար մտահոգություն, ինձնից բացի, տվեց միայն մեր կառույցի հնաբնակներից պարոն Վասիլյանը, որն էլ որպես քաղաքացի էր եկել, նա էլ «միջանցքից» էր հարցնում, Պարսկաստանի հետ փոխհարաբերություններից»,- ասաց Լուլուկյանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի մյունխենյան պաշտոնական հանդիպումներին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց, թե տարբեր խողովակներով ստացած տեղեկատվությունն ամենևին էլ «լավ բաների մասին» չի ասում, սակայն առայժմ կլռի, մինչև տարբեր աղբյուրներից հաստատում չստանա»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
