Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ մի ստեղծագործություն այնքան լավ չի բնութագրում 2018 թ-ից հետո ստեղծված իրադրությունը». Գոռ Ղազարյան

«Ոչ մի ստեղծագործություն այնքան լավ չի բնութագրում 2018 թ-ից հետո ստեղծված իրադրությունը». Գոռ Ղազարյան
340
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 23:48

Պատմաբան Գոռ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերընթերցեցի Ջորջ Օրուելի հանճարեղ «Անասնաֆերմա» աշխատությունը։
Ոչ մի ստեղծագործություն այնքան լավ չի բնութագրում 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում ստեղծված քաղաքական իրադրությունը, որքան «Անասնաֆերման»։
Բոլորին հորդորում եմ հնարավորության դեպքում ևս մեկ անգամ ընթերցել։
Պետության ղեկը զավթած թրքամետ բոլուկը ագահաբար լափում է ամեն հնարավոր ու անհրանարին թվացող բան։ Խոսքը միայն նյութականի մասին չէ։
Ընչաքաղց բալուկը լափում է պետականության հիմնասյունները, ազգային հիմնարար արժեքների, ազգի էթնիկ սրբությունները․․․
Անգամ ազգային դիմագիծը լափելով, ձգտում են կեղտոտ խոզաբնի վերածել մեր սրբազան հայրենիքը, որտեղ ամենակարևոր արժեքը լափն է։
Բնավ պատահական չէ, որ դրանց ամենասիրելի բառը «լափամանն» է։
Հատված գրքից․
«— Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը և խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։
Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը և խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։
Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական և վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։
Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ, ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի (նախկինների) վերադարձը»»։

Աղբյուրը`   Գոռ Ղազարյան