Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ազգը վստահում է պլաններ կազմող և դրանք իրականացնող գործիչներին». Հոխիկյան

«Ազգը վստահում է պլաններ կազմող և դրանք իրականացնող գործիչներին». Հոխիկյան
285
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 00:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Մեր հայրենակիցների մեջ շատ տարածված է խոսույթը, թե նախօրոք պետք չէ պլաններ կազմել, քանի որ չգիտես վաղը գլխիդ ինչ կգա, դու չես ճակատագրի տերը։
Իմ կարծիքով, իրականում ճիշտ հակառակն է' ոչինչ չի ստացվի առանց պլանավորման, և իմ կյանքի առաջին 37 տարվա ընթացքում բազմիցս համոզվել եմ դրանում։
Նախապես պլանավորումը ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործնական ու քաղաքական հարաբերություններում օգնում է ճիշտ հաշվարկել սեփական հնարավորությունները, ապա նաև հասկանալ անելիքի հերթականությունը և ժամանակը։
Առանց պլանավորման կյանքը և նպատակը նմանվում են հորդառատ գետն ընկած մարդու, որը քարերին զարնվելով, գնում է հոսանքի հետ ու չգիտի, թե ուր է հասնելու։ Գուցե հասնի իր երազած ափին, բայց գուցե նաև մամուռների մեջ մնա ու խեղդվի կամ ընկնի օվկիանոս ու հայտնվի մի շնաձկան ստամոքսում։
Մեր երկրի կյանքում պլանավորման լինել-չլինելու համեմատության պատկերավոր օրինակները կան։
Նիկոլը դրսի իր տերերից ստացել ու այսօր էլ ստանում է պլանավորում հայկական պետականության քայքայման համար, որը կատարում է բավական լավ։ Դրա համար նրա գործողությունները արդյունք տալիս են։
Իսկ ընդդիմությունը չունի հստակ պլանավորում, ասում է' Նիկոլից ազատվենք, մի բան կանենք։ Այդպես չի լինում, քանի որ նախ Նիկոլից ազատվելն էլ պլանավորում է պահանջում, իսկ հետո թե ինչ պետք է անել, էլի պլանավորման կարիք ունի, այլապես կարող ենք հայտնվել ավելի վատ վիճակում, քան հիմա ենք։
Ազգը գիտակցաբար թե ենթագիտակորեն վստահում է պլաններ կազմող և դրանք իրականացնող գործիչներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան