Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երևանում սրվել է աղբահանության խնդիրը». Հովսեփ Կուբատյան

«Երևանում սրվել է աղբահանության խնդիրը». Հովսեփ Կուբատյան
204
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 19:30

Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում սրվել է աղբահանության խնդիրը: Լուսանկարներն արել եմ անձամբ 15 րոպե առաջ՝ Ավանում: Նույն ահազանգերն են գալիս նաև այլ վարչական շրջաններից ու արդեն՝ մի քանի օր շարունակ:
Այս 6 ամսվա ընթացքում եկել եմ այն համոզմունքին, որ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ոչինչ անել:
Նույն աղբահանության օրինակը: Հաստատ ուզում են չէ, որ աղբը հավաքվի, նենց չի որ երևանցիներից մուռ են հանում, բայց չեն կարողանում:
Ի դեպ, լուսանկարներից երկուսում այն հայտնի աղբամաններն են, որոնք մայթի մեջտեղում են դրված ու որոնց հարցը Ավինյանը հանձնարարել էր լուծել: Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել»: