«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար». Մակրոն
![]() 214 Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 20:48 «Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոմիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,- այսօր Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ ձեր՝ խաղաղության խաչմերուկներ նախաձեռնության ներդրումը: Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Մենք կշարունակենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում, մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա: Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Հայաստանի և ԼՂ փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո օգնություն 2023 թվականին: Ֆրանսիան կշարունակի նաև աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես գրանցում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և տոկունության: ԵՄ դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է»,- ասաց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
