Կես միլիոն դոլար` Ամրակիցի ռուսական եկեղեցու վերանորոգման համար
![]() 233 Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 23:48 Լոռվա մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման համար կառավարությունն այսօր մրցույթ է հայտարարել: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա շինարարական կազմակերպությունները: Ծրագրի արժեքը կազմել է 175 միլիոն դրամ (մոտ կես միլիոն դոլար): Որպես հայտերի վերջնաժամկետ է նշվել մարտի 21-ը: Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին (ռուս.՝ Церковь Николая Чудотворца) կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
