«Արևմուտքն Ադրբեջանին տվեց Արցախը, իսկ հայերին մոլորեցնում է Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ». Կիվիրյան
![]() 288 Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 20:48 Եթե գլոբալ առումով մի նախադասությամբ որակենք, Ադրբեջանին տվեցին Արցախը, իսկ հայերին մոլորեցնում են Միսակ Մանուշյանի վերահուղարկավորմամբ, «Հայելի» ակումբին հյուրընկալելու ժամանակ հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Գերտերությունները, կայսրությունները շատ հոյակապ ուսումնասիրել են փոքր ազգերի հոգեբանությունը: Հասկացել են, որ հայ ազգը, լինելով հին մեռելապաշտ ազգ, այս երևույթն իր մեջ կառաջացնի էմոցիաներ ու դրանից հետո էլ հարց չեն տա, թե Արևմուտքը ոնց հանձնեց Արցախը: Որովհետև, հենց Արևմուտքի իրականացրած քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ Արցախի վերջնական աղետը: Մանուշյանի վերահուղարկավորության պատճառն էդ ակտերից մեկն է: Այս թեմաներով մոլորեցնում, խաբում են փոքր ազգերին: Հայերից ու ֆրանսիացիներից շատերն անգամ չգիտեն Միսակ Մանուշյանի կենսագրությունը, որ նա առաջին անգամ ձերբակալվել է հենց ֆրանսիացիների կողմից: Մանուշյանը եղել է կոմունիստ, ֆրանսիական կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը: Անհայտ է, եթե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կենդանի մնար, ՍՍՀՄ-ի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պարագայում ինչպես կդասավորվեր նրա կյանքը: Չեմ բացառում, որ էլի կհայտնվեր ֆրանսիական բանտում: Գերմանացիք նրան հետո են ձերբակալել»,- ասաց Կիվիրյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
