Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանցիներին չես կարող խաբել ոսկորներով, նրանք ուզում են իրական քաղաքականություն». Կիվիրյան

«Ադրբեջանցիներին չես կարող խաբել ոսկորներով, նրանք ուզում են իրական քաղաքականություն». Կիվիրյան
280
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 20:54

«Ադրբեջանին տալիս են փաստացի բան՝ Արցախը, հայկական կողմին ասում են՝ եկեք, տեսեք, մենք ձեր հայրենակցի ոսկորները ոնց ենք պաշտում: Որպեսզի մոլորեցնեն հայերին, պատրաստ են շաբաթը մեկի ոսկորները հանել, վերաթաղել: Որովհետև հոգեբանությունն ուսումնասիրված ա: Դու ադրբեջանցիներին չես կարող խաբել ոսկորներով, նրանք ուզում են իրական քաղաքականություն: Լուրջ ազգերը ստանում են իրական բաներ, փոքր ազգերին փորձում են խաբել»,- «Հայելի»-ի թղթակցի հետ զրույցում վերջին իրադարձությունները մեկնաբանեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: