Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մհեր Ենոքյանը կմնա անազատության մեջ

Մհեր Ենոքյանը կմնա անազատության մեջ
298
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 21:36

28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի․ դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է Մհեր Ենոքյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու դիմումը:

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։