«Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն». Լիլիթ Գալստյան
![]() 226 Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 19:36 Վիեննայում ընթացող՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Լիլիթ ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը․ «Հարգելի գործընկերներ, Վանկուվերում, ԵԱՀԿ ԽՎ տարեկան վեհաժողովում մենք ընդունեցինք բանաձև, որը կոչ էր ուղղում Ադրբեջանին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից անմիջապես դուրս բերել զինված միավորումները, անհապաղ բացել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Իննամսյա դաժան շրջափակումից հետո, որին հաջորդեցին ռազմական հարձակումները, առանց միջազգային անվտանգության հուսալի երաշխիքների, 3000 տարվա հայրենիքը լքելը միակ ողջամիտ ելքն էր 120.000 էթնիկ հայերի համար, ինչն, ըստ էության նշանակում էր նրանց մշակույթի, ինքնության և քաղաքական իրավունքների ոչնչացում։ Կոլեգաներիս ուղղված իմ բազմաթիվ հիմնավոր կոչերը՝ ձայն բարձրացնել հանուն արդարության, մնացին անարձագանք։ Մենք կարող էինք խուսափել էթնիկ զտումների այս ողբերգական էջից, եթե քաղաքական կամք դրսևորեինք և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեինք ագրեսոր Ադրբեջանին։ Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ հակամարտությունն ավարտված է և հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հակառակը, մենք ջանքեր պետք է գործադրենք և կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության՝ հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային և այլ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է և սպասում հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
