«Իշխանությունն իր գործն արեց` հերոսի հայրը ծանր վիճակում է»․ Տիգրան Աբրահամյան
![]() 340 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 19:54 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ էի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունն ամենաանընդունելի եղանակով մեր հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկին, ամեն գնով պահում է փակի տակ: Տարբեր դատական նիստերի ժամանակ, երբ առիթ էր լինում Գարիկի հետ մի երկու բառ փոխանակելու, միշտ ասում էր, որ տնային կալանքը եթե ոչ ավելի շատ, ապա բանտային կալանքին հավասար ծանր ազդեցություն է թողնում իր ապրումների և առողջության վրա: Որևէ մեկի համար նորություն չէ, որ Գարիկն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»՝ որդու շիրիմին այցելության: Ցավոք, այսօր տեղեկացա, որ վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է և «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում: Նրա կալանքի քննարկման առաջին իսկ օրերից դատարանը ձեռքի տակ ուներ Գարիկի առողջական վիճակի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այս ամիսների ընթացքում Գարիկը մի քանի անգամ ստուգում էր անցել, նաև՝ հիվանդանոցային բուժում, բայց մեկ է՝ իշխանությունն իր գործն արեց և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է: Սա է այս իշխանության դեմքն ու դիմագիծը»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
