«Մարզաբնակներն ավելի շատ են կախված իշխանություններից». Աշոտյան
![]() 278 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 21:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին (աղբուր՝ «168»): Քաղաքացի Գեղամ Հովհաննիսյանը հարցրել է. «Պայքարի վերսկսման դեպքում, եթե մարզերում չլինեն ակցիաներ, դա կարո՞ղ է բացասաբար ազդել»։ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքը վաղուց է դեմ Փաշինյանին (Երևանի վերջին ընտրությունները դրա ապացույցն են)։ Բազմաթիվ այլ քաղաքներում ևս ժողովուրդն իր վստահությունից անվերադարձ զրկել է ՔՊ-ի թիմին։ Հիմա ևս, ըստ ծագող բազմաթիվ խնդիրների, տարբեր մարզեր կամ բնակավայրեր դեմ են ելնում Փաշինյանի որոշումներին և ձախողումներին։ Պարզապես պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները։ Առաջինը, մարզաբնակ մեր հայրենակիցները տեղեկատվության պակաս են ունենում (տարբեր պատճառներով) և ավելի խոցելի են իշխանական սանձարձակ և կեղծ պրոպագանդայի համար։ Միայն Հ1-ը հերիք է, որ քաղաքացու գլուխը լվան ստերով, մանիպուլյացիաներով և կեղծարարությամբ։ Երկրորդը, մարզաբնակները, ցավոք, ավելի շատ են կախված իշխանություններից, ռեպրեսիվ վարչական ռեսուրսն այդտեղ ավելի անպատիժ և լկտի է գործում։ Ընդդիմությունը պիտի հաշվի առնի այս հանգամանքները և գտնի առավել արդյունավետ ձևեր մարզաբնակ ՀՀ քաղաքացիներին ոտքի հանելու համար»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
