«Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը». Գևորգ Պապոյան
![]() 256 Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 16:54 «Կադրերի սղության պատճառո՞վ է, որ նախարարի պաշտոնի համար իշխող քաղաքական ուժն ընտրել է ԱԺ կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածությունը»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական Գևորգ Պապոյանին՝ հարցրին լրագրողները․ «Պետական կառավարման համակարգը իրականում գրավիչ չէ, եկեք անկեղծ լինենք: Նախարարը ստանում է այնքան աշխատավարձ, որքան միջին կազմակերպության ղեկավարը կամ ասենք փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը։ Երբ ասում եմ՝ պետական կառավարման համակարգ, ի նկատի ունեմ փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոնյա»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ արժանի մարդկանց է ճանաչում, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին, սակայն չեն համաձայնել, քանի որ պետական կառավարման համակարգում աշխատելը գրավիչ չէ։ Գևորգ Պապոյանը հայտնեց նաև, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
