Ալեն Սիմոնյանի հայցը վաղեմության հիմքով մերժվել է
![]() 291 Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 22:00 Ավարտվել է Ալեն Սիմոնյանն ընդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի գործով քննությունը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Հոխիկյանի հայց էր ներկայացրել, քանի որ նա «Հայելի» մամուլի ակումբում իր ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանի հասցեին հետևյալ արտահայտությունն էր արել․ «Ալեն Սիմոնյան կոչված էտ պոռնոդերասանը, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում....»։ Դատարանն, ըստ էության, չի էլ քննարկել այս հայտարարության զրպարտություն լինել- չլինելու հարցը, այլ պարզապես Սիմոնյանի հայցը մերժել է՝ հայցադիմումի վաղեմության ժամկետի հիմքով։ Բանն այն է, որ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, որը վերաբերում է պատվի և արժանապատվության պաշտպանությանը, սահմանվում է, որ անձը կարող է դատարան դիմել ենթադրյալ զրպարտության՝ իրեն հայտնի դառնալու պահից մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան դրա հրապարակման պահից վեց ամիս հետո։ Ըստ դատարանի վճռի՝ Սիմոնյանը չի պահպանել մեկամսյա ժամկետ, այսինքն՝ չի կարողացել ապացուցել, որ դատարան է դիմել իրեն հայտնի դառնալուց հետո 1 ամսվա ընթացքում։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
