«Վաղուց եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը». Սուրեն Սահակյանը` միջադեպի մասին
![]() 248 Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ., 22:48 «Զանգ» շարժման նախաձեռնող անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ մի փոքր պարզաբանել արդեն հայտնի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցածը։ Էն ինչ տեղի ա ունեցել բանավեճի ընթացքում, հասանելի ա բոլորին։ Չնայած իմ բոլոր ջանքերին, դաստիարակությունս թույլ չտվեց իջնել օպոնենտի մակարդակի և հեռուստատեսային ժանրի կանոններին համապատասխան պատասխանել նրան։ Ըստ իս, հեռուստաբանավեճի տեսագրման ընթացքում իմ խոսքը քաղաքական ա։ Տեսախցիկներն անջատելուց հետո մյուս բանախոսn իրեն թույլ տվեց խոսույթ, որ ես երբեք թույլ չեմ տվել իմ նկատմամբ, ինչը մանրամասն պարզաբանման կարիք ուներ։ Արդեն շենքից դուրս գալուց հետո փորձել եմ ներկայացնել իմ հետ հարաբերվելու թույլատրելի սահմանները, ինչին ստացել եմ է՛լ ավելի անթույլատրելի պատասխան։ Սրա հետևանքը եղել ա էն, որ րոպեներ անց բանախոսn ահազանգել ա ոստիկանություն՝ իր նկատմամբ ֆիզիկական ներգործության բողոքով։ Մինչ ոստիկանության ժամանելը կրկին առաջարկել եմ մեր անձնական և քաղաքական տարաձայնություններn իրավապահ համակարգի քննության առարկա չդարձնել, ինչին մերժում եմ ստացել։ Ժամանած ոստիկանները մեզ ուղեկցել են ոստիկանության բաժին։ Դրանից հետո գործել եմ համաձայն իրավական պրոցեդուրաների, խղճիս և իմ խնդրանքով աջակցություն ցուցաբերած փաստաբանիս հորդորների։ Հարուցվել ա քրեական գործ, որը քննության փուլում ա։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
