«Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը». Վարդան Ղուկասյան
![]() 276 Երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ., 11:36 Կոնդի վերակառուցման նախագծով լուծում կստանա բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Տասնամյակներ շարունակ կոնդեցիները բախվել են տարբեր խնդիրների: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: Ֆեյսբուքյան եթերում թեմային անդրադարձել է Վարդան Ղուկասյանը. «Քանի որ Երևանում չի մնացել տեղ՝ շինարարություն անելու համար, մնացել ա մի հատ Ֆիրդուս, մի հատ Կոնդ, ընկեր Սիսին (նկատի ունի Ավինյանին) որոշել ա Կոնդը վեկալել, անել բիզիմդիր: Գիտեմ, որ Կոնդի հողերի մեծ մասի սեփականտերը Սեդրակ Քոչարյանն է: Հիմա Սիսիի հետ միասին ջան ասել, ջան լսելով, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Կոնդի ժողովրդի դեպորտացիա են անելու: Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը: Ես կողմ եմ Երևանը գեղեցկացնելուն, որ բլած տների փոխարեն կառուցվեն նորերը, բայց 5-6 հարկանի՝ ոչ ավելի, ու ժողովուրդը, որ ապրում է էդտեղ, պետք է ստանա բնակարան էդտեղ՝ մինիմում 3 սենյակ: Սիրելի կոնդեցիներ, սրանք ձեզ ըտենց բան չեն տալու, մաքսիմում տալու են 50-60 դոլար, ասեն՝ գնացեք Չարբախ կամ Աէրացիա տուն առեք»,- նշել է Ղուկասյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
