«Պատրաստ ենք աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանի ձեռքբերման հարցում». փոխվարչապետ
![]() 413 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 00:36 Մենք պատրաստ ենք աջակցել սեփականության իրավունքով տուն ունենալուն, ընդ որում՝ կառավարության զգալի աջակցությամբ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով այն մասին, թե Արցախից բռնի տեղահանված 100 հազար մարդու հիմնական կեցությունն ապահովելու համար ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը: «Եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյու անդամի թվով, որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։ Սա մենք կարող ենք անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակը կընդլայնենք, որոնք կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավելի, քան բազայի դեպքում»,- ասաց նա: «Առաջին փուլով մտածում ենք այն ընտանիքների մասին, որոնք ունեն 3 և ավելի անչափահաս երեխաներ: Մենք առաջին տարվա ընթացքում կօգնենք նշածս ընտանիքներին, բայց Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ սպասելու ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
