«Նախկին թալանչիների» օրոք պաշտոնավարածն այսօր ՊՆ-ում է. «Ժողովուրդ»
![]() 238 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին։ Երրորդ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Բրուտյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր։ Այն գտնվում է Ջրվեժ համայնքում։ Փոխնախարար Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար եվրո, 40 հազար ԱՄՆ դոլար եւ 55 մլն դրամ։ Բրոտյանի տարեկան եկամուտները կազմել են 19 մլն դրամ, որից 15 մլն 563 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 719 հազար դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից։ Թե ինչպես է մշտապես միայն պետական պաշտոնյա աշխատած Բրուտյանը կուտակել այդքան կանխիկ գումար, թերևս կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Տեղեկացնենք, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն դրամ, որը ներառում է նաև 2 բնակելի տների հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Բրուտյանը ևս այն պաշտոնյաներից է, ով պաշտոնին զուգահեռ անշարժ գույքեր է ձեռք բերում և գումարներ դիզում»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
