«Ինչո՞ւ հնդիկները Հայաստանում չեն հարկվում, իսկ դրսում աշխատող մեր քաղաքացիները հարկվում են»․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Այստեղ խոսեցիք քաղաքացիների՝ հարկ վճարման պարտականության մասին: Բայց դուք չխոսեցիք պետության պարտականության մասին՝ երաշխավորելու մարդու աշխատանքի իրավունքի իրացումը: Եթե տարեկան տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի, նշանակում է, կառավարությունը թերացել է իր այդ պարտականությունը կատարելու հարցում: Արտագնա աշխատանքին զուգահեռ կա ներգնա աշխատանք: ՊԵԿ-ից հարցում եմ արել ՀՀ արտագնա աշխատանքի եկած օտարերկրացիների մասին: 2023 թվականին այդ նպատակով ՀՀ է եկել 26224 մարդ. Բելառուս՝ 403, Իրան՝ 1166, Ուկրաինա, ՌԴ՝ 19979, Հնդկաստան՝ ընդամենը 1106: Նրանք, ովքեր Երևանում զբոսնում են, տեսնում են, որ նույնիսկ սկուտեռ քշողները էդ 1106-ից ավելի են: Էդ մարդիկ ՀՀ-ում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առևերույթ կարող է լինել կոռուպցիոն սխեմա:
Եթե այդպես հետևողական ուզում է հարկել մեր երկրից արտագնա աշխատանքի գնացողներին, ապա ի՞նչ է արել մեր պետությունը ներգնա աշխատանքի եկածներին հարկելու համար»:
Փաշինյանն էլ հակադարձեց, թե եթե օտարերկրացիները գալիս են ՀՀ, ուրեմն ՀՀ-ում կա բավականաչափ աշխատատեղ: «Ինչ վերաբերում է մյուս հարցին՝ օտարերկրացիներին հարկելու, այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա:

«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան
2513:30
«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
8312:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4912:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
5412:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
9512:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
6411:36
Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
11011:18
«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8411:06