«Դիլիջանի համայնքապետարանի կայքում տարին չի փոխվել». Ոսկան Սարգսյան
![]() 241 Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 16:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում վերջին նորությունը տեղադրվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ 2023թ․ դեկտեմբերի 27-ին, այդ տեղեկությունն էլ սեփական չէ, այլ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունն է Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես անջատելու մասին: Դիլիջանի համայնքապետարանի կայքում տարին չի փոխվել, կարծես 17 հազար բնակիչ ունեցող, զբոսաշրջային Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում անցած ավելի քան 62 օրերի ընթացքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունեցել։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացա, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանն ամուսնացել, բալիկ է ունեցել, ներկայումս խնամում է փոքրիկին։ Նրա անունը ներկայումս բացակայում է համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված, համայնքապետարանի աշխատակազմի անդամների ցանկից։ Համայնքապետարանի մամուլի քարտուղարը ֆիզիոլոգիական արձակուրդում է, ինչո՞ւ նրա փոխարեն ժամանակավորապես աշխատող չեն ընդունել, որպեսզի նա համայնքապետարանի կայքը նորություններով թարմացնի։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում շատ ակտիվորեն, տիեզերական արագությամբ լրացվում է համայնքի ղեկավարի կայացրած որոշումների բաժինը։ Համայնքի ղեկավարի որոշումների մեծամասնությունը վերաբերում է հողերի վաճառքին, հողամասերի տերերին, ընդլայնման նպատակով, ուղիղ վաճառքով օտարվող հողերին և այլն։ Մինչ 2018 թվականի հեղափոխությունը, բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանի որոշումներով համայնքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից էժան գներով օտարվում են ոչ միայն Դիլիջան համայնքի, այլ Երևանի, Վանաձորի․ Իջևանի բնակիչների։ ԽԾԲ չկա, ընդհանրապես չիք։ Այդ ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ Դիլիջան քաղաքի ավտոկայարանի հարակից տարածքից, միջպետական մայրուղուց դեպի Դիլիջանի համայնքապետարանի շենք բարձրացող ճանապարհի ոլորաններից մեկում տեղադրված է հողի վաճառքի հայտարարություն՝ Դիլիջան քաղաքի կենտրոնում վաճառվում է 408 քառակուսի մետր հող,գինը՝ 460 հազար դոլար, գրված է նաև վաճառողի անունը և բջջային հեռախոսահամարը։ Ահա այսպիսի «տիեզերական» են Դիլիջան քաղաքի հողերի շուկայական գները, մինչդեռ ՔՊ-ական համայնքապետը մեծ թափով համայնքի հողերն օտարում է շուկայականից շատ ցածր գներով։ Սակայն 1 միլիարդ 471 միլիոն 748 հազար 150 դրամ բյուջե ունեցող համայնքում չեն լուծվում Դիլիջանի շատ փողոցների նորոգման, պատշաճ աղբահանության, թափառող, անտեր, ագրեսիվ շների վնասազերծման և բազում այլ հարցեր; Դիլիջանում ապագա կա, կա՝ փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դարձած ոմանց համար»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
