«Կանխատեսվում է, որ մինչև 2050-ը գրեթե 2.5 միլիարդ մարդ կունենա լսողության ինչ-որ չափի կորուստ»․ Մուրադյան
![]() 1457 Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 13:06 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն տարի մարտի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես լսողության միջազգային օր, որը լավ առիթ է բարձրաձայնելու լսողության կորստի խնդիրը, որպես հանրային առողջության սպառնալիքներից մեկը, բնակչության իրազեկվածությունը էլ ավելի բարձրացնելու և խտրական վերաբերմունքի ու մտածողության փոփոխության հասնելու համար: Կանխատեսվում է, որ մինչև 2050թ-ը գրեթե 2.5 միլիարդ մարդ կունենա լսողության ինչ-որ չափի կորուստ, և առնվազն 700 միլիոն մարդ, կամ յուրաքանչյուր 10 մարդուց 1-ի մոտ կարձանագրվի լսողության կորուստ: Ավելի քան 1 միլիարդ երիտասարդներ լսողության մշտական, կանխարգելելի կորստի վտանգի տակ են՝ լսողության անապահով մեթոդների պատճառով: Ամբողջ աշխարհում ականջի խնամքի և լսողության պրոթեզավորման ծառայությունների ընդլայնման համար անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ ներդրում՝ մեկ անձի համար $ 1.40-ից պակաս: Լսողության կորուստի պատճառով ֆինանսական ծախսերն ամեն տարի կազմում են գրեթե 1 տրիլիոն ԱՄՆ դոլար: Ամբողջ աշխարհում ականջի խնամքի և լսողական պրոթեզավորման կարիքների ավելի քան 80%-ը մնում է չբավարարված: Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության»․ ԱՆ
488Երեկ, 16:54
«Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ խոսույթը չի համապատասխանում պետբյուջեի թվերին»․ Ծաղիկ Վարդանյան
43931.10.2025, 02:06
«Մեր ծերերը կուրանում են ոչ թե տարիքից, այլ պետության և հասարակության անօգնականությունից»․ Հրայր Կամենդատյան
67630.10.2025, 18:30
Սկանդալային ձայնագրություններով հայտնի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ ստում է (լուսանկար, տեսանյութ)
109329.10.2025, 11:30
«Աշունը առողջության ամրապնդման ու հոգեբանական կայունության եղանակ է»․ Արմեն Մուրադյան
57327.10.2025, 17:42
«Ինսուլտով հիվանդ թոշակառուն ամեն ամիս դեղերի ու բուժման վրա ծախսում է մոտ 70 հազար դրամ»․ Հրայր Կամենդատյան
72525.10.2025, 13:30
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ Հռիփսիմե Հունանյան (տեսանյութ)
86822.10.2025, 13:42
«Քաղաքացին շարունակում է խմել այն ջուրը, որի որակը ոչ ոք չի երաշխավորում»․ Անուշ Պողոսյան
63616.10.2025, 15:36
