Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՔՊ-ն Արմեն Գրիգորյանի հետ փակ հանդիպում է ունեցել․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Արմեն Գրիգորյանի հետ փակ հանդիպում է ունեցել․ «Ժողովուրդ»
198
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման:
Նկատենք, որ իշխանական թևն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոմիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:
Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու:

Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանն այս իշխանության ամենաարևմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»: