Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ». Արմեն Գրիգորյան

«Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ». Արմեն Գրիգորյան
197
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 18:30

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։
«Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով: Արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ հասել է 16%-ի, նախորդ հունվարին այն եղել է 4%։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել մեծ փոփոխություն՝ Հայաստանն իրականացնում է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։

«Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ». Արմեն Գրիգորյան