«Արցախի բանակը, նույնիսկ կազմալուծված վիճակում, շատ ավելի էր բանակի նման, քան ՀՀ ԶՈՒ-ն». Հայկ Խանումյան
![]() 267 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 11:18 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը, 24TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արցախցի մի քանի հազար զինծառայողների ներուժն օգտագործվում է ՀՀ-ում, ասել է․ «Արցախում հատուկ վերաբերմունք կար զինծառայության նկատմամբ, բնակչության մեծ մասը պայմանագրային զինծառայության միջով անցած էին։ Նրանց ներուժն օգտագործելը, հատկապես երբ կարիքն ունեն, կարևոր է, սակայն ես տեսնում եմ, որ ինտեգրելու քաղաքականությունը չի նպաստում սրան, մարդուն միայն պայմանագրային զինծառայող վերցնելը չէ, զուգահեռ պետք է կացարանային խնդիր լուծվի, ընտանիքի չափահաս անդամն աշխատանքով ապահովվի։ Ցավոք, Հայաստանի կառավարությունն ուղղակի փորձում է որոշակի գումար հատկացնել և համարել, որ դրանով հարց են լուծում, այնինչ ամենօրյա օպերատիվ աշխատանք պետք է լիներ, ընդհուպ ամեն 50 կամ 100 ընտանքի համար մեկ աշխատակից հատկացնելը, որը կհետևեր ընտանիքների ինտեգրվելու պրոցեսին։ Մեր սպաների մոտ կա մեծ հիասթափություն, քանի որ Արցախի ՊԲ-ի և Հայաստանի այլ զորամիավորումների մակարդակները խիստ տարբերվում են, այստեղ մարդիկ չեն կարողանում ծառայել. տարրական կարգապահությունը և տարբեր բաներ ուղղակի չեն գործում, սա լուրջ խնդիր է։ Նույնիսկ թուլացած, կազմալուծված վիճակում Արցախի ՊԲ-ը շատ ավելի էր բանակի նման, քան Հայաստանի զինված ուժերը»,- ասել է նա: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
