Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան
![]() 215 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 17:30 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանին շենք մտցրեցին այդ հատվածով՝ այնպես, որ քաղաքացիներին տեսանելի չլինի: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում, գրում է «Ֆակտոր»-ը: Նիստի մեկնարկին լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց․ դահլիճից դուրս եկած կարգադրիչը հայտնեց, որ դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը: Նշենք, որ Խաչատրյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է՝ միջնորդում են՝ թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին: Մեղադրանքի կողմը Խաչատրյանի՝ նիստերից բացակայելու մեջ միտում է տեսնում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
