«Տրանսպորտը թանկանում է, պետք է դուրս գանք պայքարի». Թևանյան
![]() 198 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 22:18 «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ իրենք առաջարկել են՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Քաղաքային իշխանությունը, սակայն, առաջարկը մերժել է: «Մի պահ հետ քաշեցին նախագիծը, և այսօր՝ հանձնաժողովի նիստից ընդամենը 1 ժամ առաջ շրջանառության մեջ են դրել թանկացումների նախագիծը։ Կոսմետիկ փոփոխություն են արել՝ իբր նախկինում առաջարկած գնից ավելի էժան է, բայց միևնույնն է՝ տրանսպորտը թանկանում է»,- նշել է Թևանյանը։ «Պետք է ուշադիր և պատրաստ լինենք, որ եթե ընդունվի թանկացման նախագիծը, և փորձեն կյանքի կոչել այն, դուրս գանք պայքարի և թույլ չտանք այս թանկացումը։ Ինչ եկել են իշխանության՝ թանկացնում են»,- ասել է Թևանյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
