«Որդիների Կանչ»-ը շրջելու է տարբեր դպրոցներով` «Փառքի անկյունների» առկայությունը ստուգելու նպատակով
![]() 295 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 22:54 «Որդիների Կանչ» ՀԿ անդամները նոր նախաձեռնություն են իրականացնում՝ պատահական այցելում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներ՝ համոզվելու, որ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսներին նվիրված Փառքի անկյունները պահպանված են և որևէ կերպ չեն կարող վտանգվել։ «Լուրեր էինք ստանում, որ տարբեր դպրոցներից հանվում են Փառքի անկյունները՝ պատճառաբանելով, որ վերանորոգելուց հետո անկյունները կվերականգնեն։ Երեկ այցելել ենք Արմավիրի մարզի 4 դպրոց, կարելի է ասել՝ տպավորված ենք․ դպրոց կար, որ, վստահ եմ, Երևանում նման դպրոց չես տեսնի, թե ինչպիսի խնամքով են ստեղծել Փառքի անկյունն ու ինչ հոգատարությամբ ու մեծարանքով են վերաբերվում նահատակված տղաների հիշատակին»,-«Երկիր»-ի հետ զրույցում ասել է «Որդիների Կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը՝ նշելով, որ իրենց այցերը լինելու են տարբեր դպրոցներ շարունակական ու անակնկալ։ «Խնդիրը հիմնականում այն է, որ մենք չենք ուզում, ինչպես միշտ է տեղի ունենում, շարժվել Նիկոլի օրակարգով, որպեսզի վերացնելուց հետո գնանք հետևանքների հետևից։ Այցելելու ենք պարբերաբար, շրջելու ենք և արձանագրենք մեր տեսածը»,- ասել է նա: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
