Գարեգին Խումարյանը հայտարարում է ՀՌՀ-ն ևս 5 տարի ղեկավարելու վճռականության մասին
![]() 229 Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 23:48 Հանրային Ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է. «Խոսք շնորհակալության և բացարձակ երջանկության Հայաստանի Հանրային Ռադիոընկերության փառապանծ կոլեկտիվն է: Այնքան շատ ենք, որ Ընկերության շենքի դահլիճներից, ստուդիաներից, փորձասրահներից և ոչ մեկում չենք տեղավորվում և ստիպված շենքից դուրս ենք դահլիճ վերցրել: Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը: Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է՝ «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում: Ձայների հաշվարկն Ընկերության ամենաջահել աշխատակիցներն էին անում: Հարցնում եմ՝ գործընկերներ, հաշվապահությունից մարդ կա՝ էրեխեքին օգնի տոկոս հաշվեն: Պատասխանում են՝ ոնց որ թե կարիք չկա: Երկու ձայն կա միայն «դեմ»: Եվ այսպես՝ Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը՝ աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը վեցից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ու մարդկանց մի մասը պիտի տեղերում մնար: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն: Պիտի շատ անկեղծ ասեմ. ներքին որոշում ունեի ութսուն տոկոսից ցածր աջակցություն ստանալու դեպքում նույնիսկ չփորձել ու գնալ նոր աշխատանք փնտրելու: Այն էլ 99,3: Էլի շատ անկեղծ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում, և գործընկերներիս սրտով եմ գնում: Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա: Կարիերայի առումով չկա որևէ բան, որ ավելի շատ կուզեի անել, քան այս Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելը: Ռադիոյի սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ այն եք՝ ինչ եք: Երբեք չփոխվեք: Երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ: Սույնով պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի՝ շուտով հայտարարվելիք մրցույթին մասնկացնելու, այդ մրցույթում հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին»: Աղբյուրը` Գարեգին Խումարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
