Երևանի տարածքում հայտնաբերված հնագույն կացարան-քարայրն ու «երևանցին»
![]() 324 Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 18:24 Հրազդան գետի աջ ափին՝ Երևանյան լճի տարածքում է գտնվում Երևանում հայտնաբերված հնագույն մարդու քարայր-կացարանները, որոնք հայտնի են «Երևան-1», «Երևան-2», «Երևան-3» անվամբ: Հատկապես հնագիտական հարուստ նյութ է հայտնաբերվել «Երևան-1» քարայր-կացարանից, որը թվագրվում է 70-40 հազար տարի մեզնից առաջ: Պեղումներն այստեղ իրականացվել են 1968-1977 թվականներին:
Հնագիտական նյութը թույլ է տալիս մտածել, որ կայանը հնագույն որսորդ-արհեստավորների արհեստանոց է եղել: Հայտնաբերվել են վանակատից (օբսիդիան), կայծքարից, բազալտից, հասպիսից, գետաքարից և կենդանիների ոսկորներից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ (դանակներ, հղկիչներ, քերիչներ, ծակիչներ, շեղբեր, որսորդական զենքեր, ինչպես նաև գործիքների մշակման ընթացքում ստացված մանր կտորներ, նուկլեուսներ (միջուկներ), որոնց թիվը 20000 ավելի է: Կայանի կենտրոնում հայտնաբերվել են օջախի մնացորդներ, նաև ռնգեղջյուրի, արջի, իշայծյամի, վայրի ցուլի և այլ կենդանիների ոսկորներ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06


