Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մեկ միջոց ունենք․ «Մայր Հայաստան» խմբակցություն
![]() 221 Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 11:48 Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների և գրառումների տեսքով մարտի 7-ին ներկայացրել է քաղաքապետարանում ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տրանսպորտի թանկացման փաթեթի քննարկման ընթացքը․ «Երևանի քաղաքապետարանը գաղտագողի ձևով ֆինանսաբյուջետային հանձնաժողովից մեկ ժամ առաջ բերել, ներկայացրել է տրանսպորտի թանկացման փաթեթը՝ առանց քննարկման, առանց լուրջ հիմնավորմանն։ Թանկացումը եթե որպես այդպիսին կա, ապա պետք է բյուջեի կողմից սուբսիդավորվի։ Իրենց պարգևավճարների փոխարեն նախ քաղաքացիներին պետք է մատուցեն արժանապատիվ տրանսպորտ, և քաղաքացու համար պետք է լինի 100 դրամ»։ Մեսրոպ Մանուկյանի տեղեկացմամբ՝ փաթեթը ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. «Քաղաքապետարանի աշխատակիցները Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ պնդում էին, որ 7 մլրդ դրամը սուբսիդավորովում է, դա հերքվեց, պարզվեց, որ քաղաքային բյուջեից 4 մլրդ 34 մլն դրամ է սուբսիդավորվելու։ Հրաժարվեցին, չներկայացրեցին, թե օրական որքան գումար է հավաքագրվում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, այսինքն ամեն օր մենք վճարում ենք գումար, բայց օրվա վերջ չեն կարողանում հաշվել։ Ամենամեծ կոռուպցիան դա է, որ այդ թվերը թաքցնում, չեն հրապարակում։ Ինչպե՞ս է ձևավորվում բյուջեն, սկզբում հավաքագրվում է գումարը մեր վճարած 100 դրամներով, այնուհետև պակասորդ գումարը սուբսիդավորվում է քաղաքային բյուջեի կողմից, հիմա քաղաքային բյուջեն տրամադրում է 4 մլրդ-ը, ստացվում է, որ մնացածը փակվում է մեր վճարած 100 դրամների միջոցով»,- ասել է Մեսրոպ Մանուկյանը և գործընկերոջ՝ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի հետ հանդես եկել կոչով․ «Սիրելի երևանցիներ, մնում է, որ ձեր շահերը ինքներդ պաշտպանեք, համախմբվեք և հանրային ճնշման արդյունքում ստիպեք քաղաքային իշխանություններին ետ կանգնել տրանսպորտի թանկացման որոշումից։ Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մեկ միջոց ունենք՝ ընդվզում»։ Ավագանու անդամների տեղեկացմամբ՝ մարտի 12-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի ժամանակ մեծամասնության կողմից ցանկություն կա թանկացման նախագիծը անցկացնել։ Աղբյուրը` Մեսրոպ Մանուկյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
