«Դուք անգամ Արցախի դրոշին չեք կարողանում նայել, հեռացեք». սփյուռքահայը` Զարեհ Սինանյանին
![]() 362 Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 23:42 «Մենք ասում ենք «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դուք արեցիք՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հեռացեք, այստեղ կոմֆորտի զոնա չկա ձեզ համար»,- այսպես է Շվեյցարիայի հայ համայնքը դիմավորել Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Սինանյանը հակադարձել է, թե խոսող սփյուռքահայը «մերժված է» և «30 տարի չընտրված իշխանության ներկայացուցիչ է», իսկ իրենք ընտրված են ժողովրդի կողմից: «Դուք եք հանձնել Արցախը, Հայաստանի ժողովուրդը գիտի, թե ով է հանձնել Արցախը»,- մեղադրանքները շարունակել է Սինանյանը: «Դուք անգամ Արցախի դրոշին չեք կարողանում նայել, դուք անգամ Սփյուռքը քանդեցիք»,- նրան հակադարձել է դրոշը պարզած սփյուռքահայը։ Մեկ այլ շվեյցարահայ էլ հավելել է, որ մեր ազգի 30 տարիների խորհրդանիշը, մեր հայրենիքի մի մասը կորսվել է հենց այս իշխանությունների կողմից և «դուք պետք է մարսեք ու լռեք, ոչ թե ավելորդ սադրեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
