«Գրպանային ընդդիմության՝ «Հանրային ձայն»-ի շնորհիվ նախագիծը կընդունվի»․ Գրիգոր Երիցյան
![]() 219 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 13:06 Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հայտնեց խմբակցության դիրքորոշումը․ «Մեր խմբակցությունը դեմ է այս նախագծի քննարկմանը և քվեարկմանը, մենք այս նախագծի շուրջ չենք գրանցվելու քվեարկության, ուստի նաև բոյկոտում ենք այս հարցը առհասարակ։ Թե՛ նախորդ, թե՛ այս տարբերակները թերի են, հաշվարկված չեն, Երևանի բնակչության 19 տոկոսը աղքատ է, 65 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ, 8800 դրամը նվազագույն աշխատավարձի 11 տոկոսն է կազմում։ Այսինք, այս մարդիկ, ովքեր նախկինում պայքարում էին սոցիալական արդարության, իրավունքների համար, այսօր մեր հարկերով գնված մեքենաներով պտտվում են, բայց թանկացնում են տրանսպորտը»,- ասել է Գրիգոր Երիցյանը: Նա հավանական է համարել, որ նախագիծը կընդունվի․ «Հավանականությունը մեծ է, որ նախագիծը կընդունվի, իշխանությունն ունի նաև գրպանային ընդդիմության՝ «Հանրային ձայն»-ի ձայները և անցկացնելու է այս որոշումը։ Սեպտեմբերի 1-ից, երբ որոշումը կմտնի կիրառության մեջ, մենք քաղաքացիներին անվճար տեղափոխելու ենք, կոչ ենք անելու չվճարել, թույլ չենք տալու որոշումն իրականություն դառնա»,- հավելել է նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
