«Տրանսպորտի թանկանալը շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը». Թևանյան
![]() 141 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 20:24 «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով դիմել է հանրությանը՝ նշելով, որ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցածը ոչ թե պոզով ու պոչով, այլ դուխով թալան է: ««Քաղաքացիական պայմանագիրը»՝ կից քույր խմբակցության և «Հանրային ձայնի»-ի՝ թրաֆիքինգի ենթարկված այն երկուսի օգնությամբ, թանկացրեց քաղաքային տրանսպորտը։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի մեկից տրանսպորտի գինը թանկանում է մինչև 300 դրամ։ Հաշվի առնելով այն, որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում տրանսպորտից, ոչ միայն երևանցիներն են օգտվելու, կարելի է ասել՝ համապետական թանկացում է՝ մինչև 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ բարձրացել են։ Սա իր հերթին բերելու է տաքսու գնի թանկացմանը, առաքման գների և շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»,- հայտարարեց Թևանյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
