Արցախի իշխանությունները հանդես են եկել կոչով
![]() 284 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 23:24 Արցախի Տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ լրատվամիջոցներին կոչ անելով զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից: «Որոշ լրատվամիջոցներ կրկին թիրախավորում են Արցախի Հանրապետության իշխանություններին, առանձին դեպքերում փորձում արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը և բռնի տեղահանված արցախահայության կենսական խնդիրների լուսաբանման փոխարեն զբաղվում բանսարկությամբ: Այդ լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից, կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը և մոլորության մեջ գցել հանրությանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահ Շահրամանյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին է դիմել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին՝ խնդրանքով, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից տարածում ստացած պաշտոնատար անձանց առերևույթ հանցագործությունների և հնարավոր չարաշահումների մասին հրապարակումներն ընդունել՝ որպես հանցագործության մասին հաղորդում ու քննության առնել օրենքով սահմանված կարգով: Կրկին կոչ ենք անում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարության մեջ: |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
