«Այս իշխանություններն են բերել պատերազմը և հանձնել Արցախը, նրանք հենց այդ նպատակով են իշխանության եկել». Դավիթ Գալստյան
![]() 249 Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 02:00 Ես Հայաստանից ոչ փորձել եմ դուրս գալ, ոչ էլ որևէ մեկն ինձ ծանուցել է, որ մեր ելքը փակ է, ես էլ մամուլից եմ տեղեկացել, որ նման բան կա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված հարուցված քրեական գործին՝ նա նշել է, երբևէ ՀՀ քննչական մարմինների կողմից չի հրավիրվել հարցաքննություն։ «Անգամ տեղյակ էլ չեմ, որ Արցախի հանձնման կամ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ կապված գործի քննություն է իրականացվում։ Ավելին, չեմ էլ կարծում, որ այս իշխանության օրոք ճշմարտությունը կարող ենք իմանալ, թե ինչու հանձնվեց Արցախը, քանի որ հենց այս իշխանություններն են բերել պատերազմը և հանձնել Արցախը, նրանք հենց այդ նպատակով են իշխանության եկել։ Ես մնում եմ իմ համոզման, որ այս իշխանության օրոք այս իշխանության արածները չեն բացահայտվելու»։ Նա ընդգծեց, որ Արցախի ԱԺ խմբակցություններով հանդիպումներին մասնակցում են նաև Արայիկ Հարությունյանի թիմակիցները։ «Կարծում եմ, նրանք էլ են հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրականացնում, ցավոք, ավելի ուշ հասկացան, քան անհրաժեշտ էր։ Նրանց հարցաքննության հրավիրելու մասին ևս տեղեկություններ չունեմ։ Գիտեմ, որ մեկ անգամ նախագահին են հրավիրել, բայց այլ հարցով, իսկ կոնկրետ Արցախն հանձնելու պահով՝ իմ համար այնքան պարզ է, թե ոնց է հանձնվել, որ եթե հիմա փորձեն մեղքը բարդել Արցախի պատգամավորների վրա, դա ուղղակի չափազանց շինծու է երևալու։ Եթե նման բան կա, ապա դրանք այդ իշխանության արբանյակներն են և դրանով փորձում են մաքրագրել այն հանցանքը, որը կատարել է այս իշխանությունը՝ այս անգամ մեղավոր նշանակելով այլ քաղաքական ուժերին կամ այդ քաղաքական ուժերին ներկայացնողներին»,- ասել է արցախցի պատգամավորը։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա Դ. Գալստյանը համոզմունք է հայտնել, որ դա համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6013:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
8413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
10112:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
8412:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
8612:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8211:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13310:18
