Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կաշառք ստանալու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել, մեկը` քաղաքապետարանի պաշտոնյա

Կաշառք ստանալու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել, մեկը` քաղաքապետարանի պաշտոնյա
249
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 18:48

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,- հայտնել է Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում: