«Բանուկ փողոցում բացել են մեքենաս ու գողացել համակարգիչս»․ Նարեկ Գալստյան
![]() 193 Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 10:18 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Բանուկ փողոցում բացել են մեքենաս ու գողացել համակարգիչս: Երևանի կենտրոնում, առանց վնասելու մեքենան…»։ Ապա մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ ոստիկանություն հաղորդում է տվել․ «Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց՝ ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00, Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ: Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու: Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը: Մնացյալը՝ տեսնենք»,- գրել է Գալստյանը: Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
