Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սթոլթենբերգը կայցելի Բաքու, այնուհետև` Երևան

Սթոլթենբերգը կայցելի Բաքու, այնուհետև` Երևան
229
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 20:24

Մարտի 19-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը կայցելի նաև Բաքու։ Ադրբեջան այցը սպասվում է մարտի 17-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի տարբեր պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր։

Ավելի վաղ էլ Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ծրագրում է առաջիկայում Վրաստան այցելել։