«Մի օր էլ Ալիևը կբացահայտի՝ կոնկրետ ինչպե՞ս են պայմանավորվել՝ խաղա՞ղ հանձնել, թե՞ պատերազմով». Սևակ Հակոբյան
![]() 220 Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 21:18 «Ո՞վ է կասկածում, որ Արցախի գլխին տեղի ունեցածը դավաճանության հետևանք է։ Կարծում եմ, արդեն քչերը, եթե ոչ բոլորը չեն կասկածում» «իր «Կարճ ասած» հաղորդաշարի եթերում նկատեց լրագրող Սևակ Հակոբյանը։ «Ոչ մեկին չես զարմացնի, երբ օրվա իշխանություններին ասում են դավաճան: Իշխանությունն էլ լավ գիտի, թե իր մասին ինչ են մտածում, չեմ վախենա ասելով՝ ազգը: Երեկվա Ալիևի հայտարարություններից հետո, որոնց իշխանություններն այդպես էլ չեն արձագանքել, արտգործնախարար Արարատն էլ իր հերթին հաստատեց, կարծես, ասելու բան էլ չկա, մեկ է՝ բոլորին ամեն բան պարզ է։ Հարցն ընդամենը նրանում էր՝ դավաճանությունը եղել է պատերազմից առաջ, թե՝ պատերազմի ընթացքում ու դրա արդյունքներից ելնելով։ Ինձ համար միանշանակ է, որ դավաճանությունը ոչ թե իրավիճակային էր, այլ՝ գաղափարական, համոզմունքով, ի սկզբանե։ Այսինքն՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել այն համոզմունքով, որ այն, ինչը մենք ազգովի համարել ենք մերը, նա հակառակ կարծիքի էր և պետք է հանձնվեր։ Իսկ անգամ եթե համոզմունքով էր, դրա մասին ասվում էր ճիշտ հակառակը, այնինչ գործնականում արվեց այն, ինչը համոզմունքով էր։ Տեսե՛ք։ Այս տարվա հունվարի 30-ի թողարկման ժամանակ ասում էի՝ Արցախում կատարվածի բացահայտումը պետք է սկսել Դուշանբեից։ Ադրբեջանի նախագահ Ալիևը արդեն երկրորդ բացահայտումն է անում 6 տարի առաջ տեղի ունեցած այդ հանդիպումից։ Հիշում ենք՝ 2020թ․ պատերազմից երկու օր առաջ Ալիևը հայտարարեց, թե Դուշանբեում Նիկոլը խնդրել է սահմանին չկրակել, մինչև երկրի ներսում իր դիրքերն ամրացնի։ Հարց էինք տալիս՝ ինչի՞ դիմաց ես կատարել այդ պայմանավորվածությունը։ Նիկոլն ասում էր՝ Ալիևը վախենում է, որ էնտեղ էլ հեղափոխություն կանեմ։ Երեկ տեղի ունեցած Բաքվի գլոբալ ֆորումում Ալիևը հայտարարում է՝ «2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Եկեք հիշենք Փաշինյանի խոսքը Դուշանբեում հանդիպման մասին․ 2018թ․ սեպտեմբերի 27-ին Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների նիստի շրջանակներում հանդիպում են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը և պայմանավորվածություններ ունենում։ Փաշինյանն ասում է՝ «Ես իմ ձեռքով գրել եմ Դուշանբեի համաձայնությունները բլոկնոտի վրա, քննարկել ենք, եկել ենք համաձայնության»։ Հաջորդ առավոտյան ևս մեկ անգամ հանդիպում են Նիկոլն ու Ալիևը ու ինչպես Փաշինյանն է ասում, թեման լինում է վերջնականապես հասկանալը՝ նախորդ օրվա պայմանավորվածություններն ուժի մեջ են, թե չէ, հո չեն փոշմանել։ Ու հիմա Ալիևն ասում է՝ Նիկոլը հավաստիացրել է, որ հողերը կտա։ Հաջորդ օրն էլ ուրեմն հանդիպել են հասկանալու՝ հաստա՞տ կտա։ Փաշինյանն էլ ասում է՝ ինչ պայմանավորվել ենք, բլոկնոտի վրա գրել եմ։ Ու դրանից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց պետք է Ղարաբաղի հարցը լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով թեզը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չհերքեց Ալիևի խոսքը, որ Փաշինյանը խոստացել է հողերը հանձնել 2018-ին։ Հարցը կոնկրետ հնչեց, իսկ պատասխանը հետևյան էր՝ «Առաջին օրվանից բանակցություները եղել են տարածքային զիջման շուրջ»։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած գործընթացներից հետո, շինծու քրեական գործերի ժամանակ, քա՞նի անգամ է ասվել, տագնապ հնչեցվել, որ ժողովուրդ, սրանք եկել են Արցախը հանձնելու։ Բա ամբողջ դատախազությունը չգիտե՞ր, իրավաբանության դոկտոր դհոլչի դատախազը չգիտե՞ր, որ հակասահմանադրական գործ են սարքել, գիտեր, վստահ եմ, բայց պետք է անեին, մեկուսացնեին, աջակիցների ուշադրությունը շեղեին։ Ամեն օր Հ1-ով ինչ-որ նյութեր էին սարքում ատելություն գեներացնող, ԱԱԾ ու ՀՔԾ պետերն ասում էին՝ ախպեր ջան, ընգեր ջան, ուղած-չուզած՝ կալանք պտի տաս։ Է՛ս էր։ Մի օր էլ Ալիևը կբացահայտի՝ կոնկրետ ինչպես են պայմանավորվել՝ խաղաղ հանձնել, թե պատերազմով։ Գուցե խոստացել է խաղաղ հանձնել, բայց խոսքից թռել է, որ լինի պատերազմ ու իրեն չասեն դավաճան»,- նշում է Սևակ Հակոբյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
