Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իսկ Ալիևը ինչո՞ւ է «վառում» Նիկոլին». Սևակ Հակոբյան

«Իսկ Ալիևը ինչո՞ւ է «վառում» Նիկոլին». Սևակ Հակոբյան
258
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 21:30

«Արցախի վերաբերյալ Փաշինյանի օրոք կատարվողը կարելի է բաժանել երկու փուլի․ մինչև պատերազմը սադրանքների շրջան, պատերազմից հետո՝ արդարացումների շրջան, իր հեղինակային «Կարճ ասած» հաղորդաշարում նշում է լրագրող Սևակ Հակոբյանը։

«2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դա ի՞նչ էր, սադրանք չէ՞ր։ Գնում է բանակցելու Արցախի կարգավիճակի շուրջ, Ալիևին ասում է՝ տալու եմ, բայց մի օր, ոգևորված իբր, կանգնում-հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սադրանք չէ՞ր։ Ինչի՞ ոչ մի անգամ Քոչարյանը չէր ասում Արցախը Հայաստան է և վերջ, էդքան դուխ չունե՞ր, թե էդքան ամագ չուներ․ ինչո՞ւ Արկադի Ղուկասյանի ինաուգուրացիան չէին անում Շուշիում, դուխ չունեի՞ն։ Բանակցություններում ուժեղ կողմ էինք, չէին ուզում խաթարել։ Պատերազմից թռել էիր, քառօրյա պատերազմից թռել էիր, բայց գնում ասում էիր Արցախը Հայաստան է և վերջ։ Դե բա պահեիր, սարքեիր Հայաստան, հո կենաց ասել չի․ բա դրա հետևանքները հաշվարկե՞լ էիր, էն 5000 էրեխու կյանքերը հաշվարկե՞լ էիր։

2020 թվականի հուլիսյան դեպքերը սադրանք չէի՞ն։ 25 տարի եղել էին նման բաներ․ իրենք էին առաջ եկել մռութներին կերել ու նահանջել կամ մենք էինք մտել դիրք վերցրել, դա որևէ նախագահ սարքե՞լ էր պատերազմում հաղթանակ։ 2 դիրք առաջ էիք տվել, 70 հոգու մեդալ տվեցիր ու սկսեցիր էնպես հոխորտալ, որ թվում էր Գետաշենն ու Շահումյանն ես հետ բերել։ Երկու ամիս հետո սկսեց պատերազմը։

Պատերազմից հետո արդարացումներն սկսեցին՝ բանակում կային դավաճաններ, նախկինները բանակը չէին զինել, զենք չկար, ռուսը չէր տալիս և այլն։ Ընդ որում, հենց Փաշինյանի գործընկեր Ալիևն է հաստատում, որ նախկիններն էնքան էին զինել բանակը, որ միայն 6 մլրդ դոլարի զենք Ադրբեջանին են թողել։ Ու հարց է տալիս՝ «Որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»։ Բա էդ ի՞նչ զենքեր էին, Նիկոլ, կոնսերվայի բանկանե՞ր։ Բա բանակ էին զինում, բա ռազմավարական գործընկերություն էր, ձրի էին բերում շատ բաներ էլ։ Քո նման վարկի տակ չէին ընկնում, որ Ֆրանսիայից Վիլիս բերեն։ Պատերազմից հետո ամբողջ սրանց ջանքերն ուղղված են եղել մեղավորներ նշանակելուն։ Բա ինչի՞ է Նիկոլը մինչև հիմա թվերը խառնում իրար՝ 1991 թվին են հանձնել, 96-ին են հանձնել, 97-ին են հանձնել, 99-ին, 2007-ին, 2013-ին, 2014-ին․ որպեսզի մեկ գլխավոր թվական չասվի՝ 2018 թիվ։ Ալիևն ուզում էր 5-7 շրջան, սա տվեց ամբողջը։ Էն որ ի սկզբանե ասում էիր՝ ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարի, էդ ի՞նչ պետք է լիներ։ Ահա՛ սա պիտի լիներ։

Մեզ մոտ հարց կառաջանա՝ իսկ Ալիևը ինչո՞ւ է «վառում», ավելի ճիշտ՝ «պաժառ» տալիս Փաշինյանին, ինչո՞ւ է բացահայտում իրենց պայմանավորվածությունները, ինչո՞ւ է քցում։ Էս առումով, ի դեպ, երկուսն էլ իրար նման են, ամեն մեկը իր աշխատողների հետ էդպես է վարվում․ Նիկոլն էլ իր աշխատողներին է օգտագործելուց հետո հեռացնում կամ ուղարկում գաղութ, Ալիևն էլ քցում է իր «աշխատողին»։ Ըստ երևույթին, Ալիևը բացահայտում է իրենց պայմանավորվածությունները Նիկոլի հետ, որովհետև Նիկոլից այլևս սպասելիք չունի, ինչ պետք է՝ ստացել է, ինչ ուզում է ստանալ, կասկածում է, սա կարողանալո՞ւ է տալ, թե չէ․ նա գիտի, որ Փաշինյանը երկրի ներսում լեգիտիմություն չունի, նա գիտի, որ Փաշինյանը երկրի ներսում համարվում է թիվ 1 մեղավորը, ձախողակը, ստախոսը։ Ալիևի պահվածքը պայմանագիր, այն էլ՝ խաղաղության պայմանագիր ստորագրողի պահվածք չէ, նա անընդհատ պահանջներ է դնում ու չի գնալու դրան Նիկոլի հետ։ Այլապես նա Նիկոլին փշի-փշի կաներ, ոչ թե կվառեր։ Նիկոլն էլ իրեն պետք չէ, էլ ոչմեկին պետք չէ։

Կարճ ասած՝ այսօր՝ իշխանության գալուցդ մոտ 6 տարի հետո, հաստատվում են մեր կասկածները, թե 2018-ին ինչեր են պայմանավորվել։ Հարց՝ է՞լ ինչ թաքուն համաձայնություն եք կայացրել, որ իմանալու ենք հետո, օրինակ՝ Տավուշը հանձնելու մասով, Զանգեզուրի միջանցք հանձնելու մասով, Սյունիք ու Շորժա հանձնելու մասով»,- հարցադրում է լրագրողը: