«Կմշակվի թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը». Արփինե Սարգսյան
![]() 203 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 18:48 Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Իր խոսքում նա ընդգծել է տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորությունը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։ «Որպես Հանձնաժողովի նոր անդամ՝ Հայաստանը հավատարիմ է իր մանդատին և առաքելությանը՝ ուժեղացնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի իր կարողությունները: Հայաստանը հավատարիմ է մնում թմրամիջոցների վերահսկման արդյունավետ կարգի ապահովմանը՝ երեք միջազգային կոնվենցիաներին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Թմրամիջոցների համաշխարհային խնդրին նվիրված հատուկ նստաշրջանների արդյունքներին համապատասխան: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության և ողջ միջազգային հանրության անվտանգության և բարգավաճման համար: Հայաստանը գիտակցում է, որ խնդրի անդրազգային բնույթը անհնարին է դարձնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն ու վերահսկումը առանց արդյունավետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռեկորդային մակարդակը և թմրամիջոցների շուկաների ընդլայնումը մեզ պարտավորեցնում են բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, գիտական համայնքի և մասնավոր հատվածի միջև համագործակցության արդյունավետ ուղիներ գտնել՝ լուծելու ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը, այլև անդրադառնալու հանրային առողջապահական խնդիրներին և այն հնարավորություններին, որոնք ստեղծում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, մարդկանց և զենքի առևտրի, ահաբեկչության և այլ հանցագործությունների տարածման համար: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև բնական ծագում ունեցող թմրամիջոցները շարունակում են մնալ ամենատարածվածը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն տագնապալի աճ է նկատվել նաև մարդու առողջության համար առավել վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի մեջ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին զուգահեռ՝ մեզ համար կարևոր են թմրամիջոցների օգտագործման հետ կապված անհատների առողջության համար բացասական հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերը։ Խորապես մտահոգիչ է, որ շատ անհատներ տառապում են թմրամիջոցների պատճառով, ձեռք են բերում առողջական լուրջ խնդիրներ կամ վատթարագույն դեպքերում՝ նույնիսկ զրկվում են կյանքից։ Թմրամիջոցների հետևանքով տուժածների առողջության վերականգնման համար պետք է որդեգրվեն նոր մեթոդներ և մոտեցումներ, որոնք առաջնորդվում են մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքով։ Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու և թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի մշակման և արտադրության, ինչպես նաև այդ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաև 2019 թվականի նախարարական (թիվ 2) Հռչակագրի ընդգծմանը համապատասխան՝ ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մինչև 2025 թվականը մշակել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
